Արցախ մտնելիս անհրաժեշտ է մինչև 3 օրվա վաղեմության ՊՇՌ թեստի պատասխանի թղթային տարբերակը
Արցախի Հանրապետության պարետի ցուցման համաձայն՝ ԱՀ տարածք մուտք գործող բոլոր անձանցից անցակետում 3 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ բացասական պատասխանով թեստից զատ պահանջվելու է նաև թեստի պատասխանի թղթային տարբերակը՝ լիարժեք հետազոտությամբ հավաստիանալու դրա իրական լինելու (այս կամ այն եղանակով կեղծված չլինելու) մեջ: Այդ մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբի հայտարարությունից:
Ըստ այդմ՝ թեստի պատասխանի իսկության մեջ կասկածներ առաջանալու դեպքում գրությամբ կհայտնվի Արցախի Հանրապետության ոստիկանությանը՝ համապատասխան ստուգումներ իրականացնելու և հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու համար։
Հ․ Գ․ Կարանտինի խիստ սահմանափակումներից հետո օգոստոսի կեսերից սկսած՝ ՀՀ-ից ժամանած զբոսաշրջիկների հոսքը, կարծես, կայունանում է, ինչն ուրախալի է: Պատճառը Արցախ մուտք գործելու պայմանների փոփոխությունն է: Մասնավորապես՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք թույլատրվում է Հայաստանի Հանրապետությունում արված ոչ ավել քան 72–ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական պատասխանով թեստի առկայության դեպքում: Հայաստանյան մի շարք տուրօպերատորներ ակտիվացրել են դեպի Արցախ տուրերը և առաջարկում են մատչելի զբոսաշրջային փաթեթներ:
Նմանատիպ հոդվածներ
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...