Արցախի զինվորական կոմիսարը փոխվել է. Ջալալ Հարությունյանը նշանակում է արել
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը օգոստոսի 28-ին հրավիրել է ծառայողական խորհրդակցություն` բանակի հրամանատարի տեղակալների, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:
Խորհրդակցության ժամանակ, ի թիվս քննարկված այլ հարցերի, որոնց շրջանակում անդրադարձ է կատարվել համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներին, բանակի հրամկազմին են ներկայացվել պաշտպանության նախարարի հրամանները, որոնց համաձայն ԱՀ զինվորական կոմիսար, գնդապետ Մխիթար Էդուարդի Ավշառյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` ԱՀ ՊՆ համակարգում այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, իսկ ԱՀ զինվորական կոմիսարի պաշտոնում նշանակվել է գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Առստամյանը, որը մինչև այդ զբաղեցնում էր ԱՀ ՊՆ, սոցիալական պաշտպանության բաժնի պետի պաշտոնը:
Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Ավշառյանին արդյունավետ ծառայության համար և վստահություն հայտնել, որ գնդապետ Առստամյանի ղեկավարությամբ, համակարգը նոր հաջողություններ կարձանագրի առաջիկա տարիներին:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...