Փողոցում հավաքվածների հետ ես բանակցությունների սեղանի շուրջ չեմ նստի. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչ ոք չի պատրաստվում բանակցությունների սեղանի շուրջ նստել փողոցում հավաքված «խռովարար երիտասարդների» հետ, բայց նա պատրաստ է աշխատանքային և ուսանողական կոլեկտիվների հետ երկխոսություն վարել, այդ թվում՝ երկրի Սահմանադրության փոփոխությունների շուրջ, գրում է ria.ru-ն:
«Ուստի, բոլոր աշխատանքային և ուսանողական կոլեկտիվների ներկայացուցիչներ, եկե՛ք նստենք բանակցային սեղանի շուրջ։ Ե՛վ գյուղացիներն իրենց խոսքի իրավունքն ունեն, և՛ բանվորներն են ուզում իրենց խոսքն ասել, և ՛ ձեռնարկությունների մասնագետները, և՛ ուսուցիչները, և՛ բժիշկները։ Այլ ոչ թե խռովարար երիտասարդները, որոնք քայլում են փողոցներով ու գոռում, թե իրենք երկխոսություն են ուզում։ Նրանք ոչ մի երկխոսություն չեն ուզում։ Եվ փողոցում հավաքվածների հետ իշխանություններից ոչ ոք բանակցությունների սեղանի շուրջ չի նստի»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսություն վարել նաև Սահմանադրության նորացման շուրջ։
Լուկաշենկոն նշել է, որ դա է «իր հստակ պատկերացումը և հայտարարությունն» այն մասին, թե ում հետ է պատրաստ երկխոսություն վարել։
«Եթե ընդդիմությունում կան առողջ դատող մարդիկ, որոնք իրենց երկիրը տեսնում են ազատ ու անկախ, ապա դուք կարող եք արտահայտել ձեր դիրքորոշումը, բայց ոչ փողոցում։ Բելառուսում փողոցների ճնշման տակ երկխոսություն չի լինի»,- ընդգծել է պետության ղեկավարը:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել, 3 ցուցարար էլ մահացել է: Որոշ աղբյուրներ հայտնում են 5 զոհի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Ով կլինի Ադրբեջանի սպանված գլխավոր գողի քրեական կայսրության ժառանգը
Սպանված օրենքով գող, 47-ամյա Նադիր Սալիֆովի, որը հայտնի է որպես Գուլի, քրեական կայսրության տերը դարձել է նրա կրտսեր եղբա...
Ես վերադառնում եմ. Սաակաշվիլին հայտարարել է Վրաստան վերադառնալու մասին
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոր տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ խոսում է իր...
Վրաստանում հայտնել են՝ ինչ է սպասում Սաակաշվիլիին հայրենիք վերադառնալուց հետո
Վրաստանի իշխանություններն ուրախ են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ հայրենիք վերադառնալու որոշման համար: РИА Нов...