«Գնալու ենք մինչև վերջ»․Տիխանովսկայան հայտարարել է, որ Բելառուսում բողոքի ցույցերը չեն մարելու
Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ հանրապետությունում բողոքի ցույցերը չեն մարում, և հավաստիացրել է, որ ընդդիմության կողմնակիցները պատրաստվում են մինչև վերջ գնալ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ցույցերը չեն մարում, իրենց հունով ընթանում են։ Իհարկե, շաբաթվա ընթացքում ալիքը կարող է մի փոքր նվազել, սակայն հանգստյան օրերին ամեն բան կվերադառնա իր հունին։ Եվ հիմնական պատճառն այն է, որ մարդիկ այլևս պատրաստ չեն նախկին նախագահին ընդունել, այլևս չեն վստահում նրան, մենք գնալու ենք մինչև հաղթանակ»,-հայտարարել է Տիխանովսկայան «Մոսկվայի արձագանքը» (Эха Москвы) ռադիոկայանի եթերում։
Գործիչը նաև խոստացել է, որ երկրում ցույցերը խաղաղ բնույթ են կրելու։
«Բելառուսները խաղաղ բնակիչներ են, և մենք այդ սահմանը որևէ դեպքում չենք անցնելու։ Մարդիկ մի բան են ուզում, որ Լուկաշենկոն հեռանա, և մենք դրան խաղաղ ցույցերի ու գործադուլների միջոցով կհասնենք»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել, 3 ցուցարար էլ մահացել է: Որոշ աղբյուրներ հայտնում են 5 զոհի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Ով կլինի Ադրբեջանի սպանված գլխավոր գողի քրեական կայսրության ժառանգը
Սպանված օրենքով գող, 47-ամյա Նադիր Սալիֆովի, որը հայտնի է որպես Գուլի, քրեական կայսրության տերը դարձել է նրա կրտսեր եղբա...
Ես վերադառնում եմ. Սաակաշվիլին հայտարարել է Վրաստան վերադառնալու մասին
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոր տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ խոսում է իր...
Վրաստանում հայտնել են՝ ինչ է սպասում Սաակաշվիլիին հայրենիք վերադառնալուց հետո
Վրաստանի իշխանություններն ուրախ են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ հայրենիք վերադառնալու որոշման համար: РИА Нов...