Սեպտեմբերի 15-ից բոլորը կգնան դպրոց, բացառությամբ՝ առաջին դասարանցիների. Փոխնախարար
Ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից, բացառությամբ՝ առաջին դասարանցիների, որոնց համար այն մեկնարկելու է սեպտեմբերի 14-ին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով, առաջին դասարանցիներին կարող է ուղեկցել միայն մեկ անձ՝ հաշվի առնելով ընդհանուր հակահամաճարակային իրավիճակը. «Յուրաքանչյուր դպրոցում նշանակվել է կորոնավիրուսի հսկողության պատասխանատու: Նա պատասխանատու է լինելու կանոնների պահպանման համար: Ի պաշտոնե պատասխանատուն դպրոցի տնօրենն է»:
Անդրեասյանը հավելեց, որ բոլոր նախապատրաստական աշխատանքները պետք է իրականացվեն մինչեւ դասապրոցեսի սկսվելը՝ գծանշումներ եւ այլն:
Փոխնախարարը կարեւորեց նաեւ, բուժքույրերի ներգրավվածությունը, անհրաժեշտ պաշտպանիչ միջոցների, ախտահանող նյութերի առկայությունը:
Անհրաժեշտ ծախսերը կատարելու են դպրոցները՝ իրենց խնայողությունների հաշվին, սակայն կլինեն նաեւ պետական հավելյալ միջոցներ, ինչի արդյունքում դպրոցները կապահովվեն բոլոր անհրաժեշտ միջոցներով:
Անդրեասյանը խոսեց նաեւ գծանշումների, շարժի կարգավորման մասին՝ նշելով, որ պետք է առավելագույնը նվազեցնել շփման ինտենսիվությունը. «Դրանիցից են դպրոցի բոլոր մուտքերի օգտագործումը, դասարանների համար այդ մուտքերի առանձնացումը, ըստ դասասենյակի մոտ գտնվելու հանգամանքի»:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...