Ռուսաստանն և Ադրբեջանը կիրագործեն Իրանի հետ էներգետիկ կամրջի նախագիծը՝ անկախ ԱՄՆ պատժամիջոցներից. Լավրով
Մոսկվան և Բաքուն մտադիր են իրագործել Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էներգետիկ կամրջի նախագիծը՝ չնայած Իրանի դեմ ԱՄՆ սահմանած միակողմանի պատժամիջոցներին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ավարտին կայացած ասուլիսում:
«Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էներգետիկ կամուրջը նույնպես բավականին արդիական և պահանջված նախագիծ է: Այս ամենն ավելի հեշտ, ավելի արդյունավետ և օգտակար կլիներ բազմակողմանի համագործակցության համար նման միջանցքի ստեղծման շրջանակներում, եթե չլինեին ԱՄՆ-ի անօրինական միակողմանի պատժամիջոցներն Իրանի դեմ: Սակայն այս իրավիճակում վստահ եմ, որ կիրագործենք այն ամենը, ինչը հսկայական օգուտ կբերի Եվրասիայի այս հատվածին»,- ասել է դիվանագետը:
Վերջինս աջակցություն է հայտնել ռուսական և ադրբեջանական տնտեսական և տրանսպորտային գերատեսչությունների միջև համագործակցության ծրագրերին, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցմանը՝ Իրանի մասնակցությամբ և «Արևելք-Արևմուտք» միջանցքի կառուցմանը՝ Թուրքիայի մասնակցությամբ:
Բայրամովն, իր հերթին, հաստատել է, որ ներկայում մշակվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի էներգետիկ համակարգերի ինտեգրման հարցերը:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...