Հասարակություն

ՊԲ-ն գնդացիրներ և դիպուկահար չի կիրառել. Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում

ՊԲ-ն գնդացիրներ և դիպուկահար չի կիրառել.  Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում
Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը, շարունակելով հավատարիմ մնալ ստի և կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությանը, այսօր հաղորդագրություն է տարածել, թե իբր ՊԲ զինծառայողները գնդացիրներից և դիպուկահա�…

Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը, շարունակելով հավատարիմ մնալ ստի և կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությանը, այսօր հաղորդագրություն է տարածել, թե իբր ՊԲ զինծառայողները գնդացիրներից և դիպուկահար հրացաններից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլը գյուղի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ-ն։

ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոնշված հաղորդագրությունն ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է: Ավելին՝ պաշտպանության բանակի համար քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները երբևէ թիրախ չեն հադիսացել ու չեն հանդիսանում:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ձեռնարկել իրադրությունից բխող անհրաժեշտ գործողություններ:

Նմանատիպ հոդվածներ

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250