«Մի անպատասխանտու պատգամավոր կա, ասում է՝ շպրտեք ձեր դիմակները». ԿԳՄՍ նախարար
Մենք դպրոցների և ԲՈՒՀ-երի բացմամբ չպետք է նպաստենք, որ COVID-ով հիվանդների թիվն ավելանա, որովհետև, եթե ավելանում է, մենք էնպիսի իրավիճակ ենք ունենում, որ կարող է կարճ ժամանակ հետո թվերն էնպես վերելք ապրեն, որ ստիպված լինենք նորից դպրոցը փակել: Եվ դա շատ մեծ խնդիր է լինելու կրթական համակարգի համար՝ անընդհատ բացել-փակելով. մենք դա թույլ չենք տալու»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հրավիրած համապետական ծնողական ժողովի ընթացքում անդրադառնալով դպրոցների վերաբացելուն, ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարի համոզմամբ, եթե կանոնները պահենք, երեխաները և՛ կրթություն կստանան, և՛ վիրուս չեն տարածի, և հիվանդության աճ չենք ունենա:
Խոսելով դիմակներ կրելու հետ կապված մտահոգությունների մասին, ասաց. «Մենք տեսնում ենք, որ դիմակների հետ կապված կան անհանգստություններ, շահարկումներ: Մի անպատասխանատու պատգամավոր կա, որ ասում է՝ շպրտեք ձեր դիմակները, ոնց որ ինքն է պատասխան տալու վիրուսի տարածման համար և մահերի համար...:
Եթե կանոնները պահում ենք՝ վիրուսը չենք տարածում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեխաների մեծ մասն ասիմպտոմ է հիվանդանում, շատ փոքր տոկոսն՝ այլ ելքով, բայց էս կանոնները պահելու դեպքում՝ 95 տոկոսով ապահովագրում ենք մեզ բոլոր տեսակի վարակներից»,- կրկնեց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...