Լևոն Այվազյանն ընդունել է Քլեր Մեյթրոյին. քննարկվել են սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր
Օգոստոսի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր:
Լևոն Այվազյանը ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը օգոստոսի 23-ից հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեսանյութերի և դրանց բովանդակության առնչությամբ, ինչը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է:
Հաշվի առնելով տարիներ շարունակ ադրբեջանական իշխանությունների որդեգված նմանատիպ գործելաոճը պաշտպանության նախարարությունը դիմել է ԿԽՄԿ-ին առավել հետևողական լինելու Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության հարցում:
ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ի պատվիրակությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Գուրգեն Ալավերդյանի կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...