Հասարակություն

Գագիկ Խաչատրյանը հենաշարժողական համակարգի խնդիրներ ունի, ցավեր. պաշտպան

Գագիկ Խաչատրյանը հենաշարժողական համակարգի խնդիրներ ունի, ցավեր. պաշտպան
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը շարունակվում է: Պաշտպանական կողմը դժգոհում է, որ կան որոշ փաստաթղթեր, նյութեր, որոնց ծանոթ է միայն մեղադրական…

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը շարունակվում է: Պաշտպանական կողմը դժգոհում է, որ կան որոշ փաստաթղթեր, նյութեր, որոնց ծանոթ է միայն մեղադրական կողմը: 

Պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց՝ Գագիկ Խաչատրյանը հենաշարժողական համակարգի խնդիրներ ունի, ցավեր մշտական:

«Ամբողջ 120 հատոր նյութերից մեզ 37 հատոր տրամադրեցին, ասացին`լսեք: ՄԵնք խնդրեցինք`յուրաքանչյուր հատորի համար 2 օր ողջամիտ ժամկետ տրամադրել: ՄԵզ ասացին`դուք ժամկետները ձգձգելու միտում ունեք: Երևի դիտավորյալ այդ նյութերը չեն տրամադրել մեզ, քանի որ այս հատորներից տպավորություն կա, որ ավելի շատ են հատորները»,- ասաց նա:

Երեմ Սարգսյանը նշեց՝ ժամկետը լրանում էր օգոստոսի 6-ին, իրենց համար ուղենիշ ընտրեցին իրենց ցանկացած ժամկետը և ասացին`բավարարվեք 15 օրով:

Փաստաբանի գնահատմամբ՝ ամեն ինչ արվում է, որ Գագիկ Խաչատրյանին պահեն կալանքի տակ: Նա հայտնեց՝ միջնորդություն են ներկայացրել, որ փոխվի Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը:

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանն առողջական վիճակի պատճառով ներկա չէ այսօրվա դատական նիստին:

Նմանատիպ հոդվածներ

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250