Գագիկ Խաչատրյանի պաշտպանները դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրին
Տեղի ունեցավ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը։ Քրեական գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին։
Դատական նիստին պաշտպանական կողմը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրին, իսկ նախագահող դատավորին՝ ոչ։
Գագիկ Խաչատրյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը նշեց, որ կոնկրետ այս նիստի ժամկետները շատ քիչ են և նրանք չեն կարող ամբողջ ծավալով օրինականության սահմաններում ամեն ինչ ներկայացնել, քանի որ իրենց գործում օրինականությունը ոտնատակ է տրվում դեռ 2019 թվականից:
Պաշտպան Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ դատախազը պետք է ապահովեր մինչդատական վարույթում օրինականությունը, հարկ եղած դեպքում՝ հրաժարվեր մեղադրանքից, սակայն դատախազի պահվածքը նման հույսեր չի տալիս, ինչը բխում է վերջինիս վարքագծից՝ ամբողջ նախաքննության ընթացքում։ Մեղարդող դատախազ Սարգսյանն էլ պաշտոնապես հայտարարեց, որ որևէ կաշկանդվածություն չունի և իր աշխատանքային ամբողջ գործունեության ընթացքում առաջնորդվել է միայն օրենքով և ներքին համոզմամբ։ Նրա խոսքով՝ իրենից լավ որևէ մեկը չի կարող ասել՝ ունի կաշկանդվածություն, թե ոչ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործով մեղադրող դատախազին բացարկ հայտնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15։00-ին։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...