ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել Բաքու և Երևան. Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան:
«Համանախագահները հաջորդ ամիս նախատեսում են այցելել տարածաշրջան՝ Բաքու ու Երևան, համենայն դեպս, նախատեսում էին: Նաև հաջորդ հանդիպումն էր նախապատրաստվում երկու երկրների ԱԳ նախարարների միջև»,- ասաց նա:
Լավրովի խոսքով՝ հարկավոր է կարգավորել իրավիճակը, այդ թվում՝ դադարեցնել միջադեպերը ոչ միայն ԼՂ շրջանում, այլև հայ-ադրբեջանական սահմանին:
«Ուզում եմ հուսալ, որ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսին, այլևս չի կրկնվի, և մյուս հետաքրքրված երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ կսկսենք նպաստել դրան»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...