Հասարակություն

«Հրապարակ». ՔՊ-ում կարծում են, որ վաղուց հասունացել է Մարությանին փոխելու պահը

«Հրապարակ». ՔՊ-ում կարծում են, որ վաղուց հասունացել է Մարությանին փոխելու պահը
«Մարդիկ զարմանում են, թե ինչն է ստիպում վարչապետին «ատամներով» պահել Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին և Հայկ Մարությանին, որոնցից այսքան դժգոհություն կա։Բանն այն է, որ, մի կողմից, հավատարիմ…

«Մարդիկ զարմանում են, թե ինչն է ստիպում վարչապետին «ատամներով» պահել Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին և Հայկ Մարությանին, որոնցից այսքան դժգոհություն կա։
Բանն այն է, որ, մի կողմից, հավատարիմ մարդիկ շատ քիչ են, մյուս կողմից՝ մասնագետները չեն ուզում կապվել իշխանությունների հետ՝ ապագան անորոշ է։
Մի պատճառ էլ կա․ այս կարևոր ոլորտներում ձախողումները շատ են վնասում իշխանությունների իմիջին, ուստի նոր մարդիկ՝ նոր ձախողումներ Երևանում, կրթության ու առողջապահության ոլորտներում իշխանությունը չի մարսի։
Դա է պատճառը, որ Փաշինյանը փորձում է կոծկել սրանց թերությունները, ներշնչել, թե ամեն ինչ լավ է։ Հենց սա է դեր խաղացել, որ որոշել է «ձեռք չտալ» Հայկ Մարությանին։
Նա էլ, օգտվելով առիթից, խրոխտ տեքստ էր տարածել նախկինների ու «պատվեր կատարող» լրատվության մասին։ Իրականում՝ ՔՊ-ում կարծում են, որ վաղուց հասունացել է քաղաքապետին փոխելու հարցը, և նա Նիկոլ Փաշինյանի «ամենաանհաջող կադրն» է»,-գրում է թերթը։

 

Նմանատիպ հոդվածներ

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250