«ՎԵՈՆ Արմենիա»-ի «Թիմ» ընկերությանն օտարված բաժնետոմսերը կգրավադրվեն «Արդշինբանկ»-ում
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 29-ի նիստում կքննարկի «ՎԵՈՆ Արմենիա» («Բիլայն» ապրանքանիշ) փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող բաժնետոմսերը գրավադրելուն համաձայնություն տալու մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի համապատասխան որոշման նախագծով նախատեսվում է համաձայնություն տալ «ՎԵՈՆ Արմենիա»-ի կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը «Թիմ» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերելուց հետո վերջինիս կողմից «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության օգտին գրավադրելուն։ Որոշումը հիմնավորվում է նրանով, որ «ՎԵՈՆ Արմենիա»-ի կողմից հանձնաժողովին հղված հուլիսի 16-ի N204/20-И11 գրությունրում նշվել է, որ «Վիմպել-Կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության («ՎԵՈՆ Արմենիա»-ի սեփականատեր) և «Թիմ» ՍՊԸ-ի միջև բաժնետոմսերի համաձայնեցված գնով առուվաճառքի գործարքի ֆինանսավորման աղբյուրը վարկային միջոցներն են, որի կապակցությամբ «Թիմ» ՍՊԸ-ի և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված միջոցները կտրամադրվեն բանկի կողմից, և վերջիններիս միջև կնքված վարկային պայմանագրով դրանք վերադարձնելու «Թիմ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովված կլինի՝ Ընկերության բաժնետոմսերի գրավով, որի կապակցությամբ «ՎԵՈՆ Արմենիա»-ն խնդրել է իր բաժնետոմսերի սեփականության իրավունքը «Թիմ» ՍՊԸ-ին փոխանցելու գործարքի իրականացման նպատակով, համաձայնութուն տալ նշված բաժնետոմսերը «Թիմ» ՍՊԸ-ի կողմից «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության օգտին գրավադրմանը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 10-ի նիստում համաձայնություն է տվել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...