Կարեւոր է հասկանալ, թե ինչ օրակարգի շուրջ է տեղի ունենալու այդ վերադարձը. Տիգրան Աբրահամյան
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ-ից տարբեր հայտարարություններ հնչեցին, որով փորձ է արվում Ադրբեջանին վերադարձնելու բանակցությունների հարթություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կեnտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այստեղ կարեւոր է հասկանալ, թե ինչ օրակարգի շուրջ է տեղի ունենալու այդ վերադարձը, որովհետեւ Տավուշում տեղի ունեցած մարտական գործողություններից հետո շատ կարեւոր է մեր հաղթանակի դիվանագիտական ամրագրումն ու դրա, այսպես կոչված, կապիտալիզացիան:
Այս հանգրվանային ժամանակահատվածում տեղի ունեցող գործընթացներից շատ բան է կախված, թե առաջիկա տարիներին Ադրբեջանն ինչ վարքագիծ կդրսեւորի եւ սահմանին գործողությունները ինչ ընթացք կստանան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...