Սևանում լողալը մարդու առողջությանը կարող է լրջորեն վնասել. Վահագն Վարագյան
Պատկերացնու՞մ եք՝ ստիպված ընդունում են, որ Սևանը բնապահպանական տեսանկյունից խայտառակ ծանր վիճակում է, ստիպված ընդունում են, որ Սևանում լողալը մարդու առողջությանը կարող է լրջորեն վնասել, բայց ոչ մի քայլ չեն անում, նույնիսկ շրջակա միջավայրի նախարար չեն նշանակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանը:
«Այսպես այլևս անհնար է. պետք է փրկել Սևանը
Սևանա լճի՝ մարդու առողջության համար պոտենցիալ վտանգ ներկայացնելու մասին խնդիրները վերջին ժամանակներում բազմաթիվ անգամներ բարձրաձայնեցինք, հանրությունը աղմուկ բարձրացրեց, իսկ Առողջապահության նախարարությունից ստացանք ընդհամենը մի կարճ ու անհոդաբաշխ կիսաարձագանք։ Այո, կիսատ-պռատ մի արձագանք ու ոչինչ, ոչ մի քայլ, խնդրի լուծման ոչ մի քայլի մասին խոսակցություն, ոչ մի «դեղատոմս», գործողությունների ճանապարհային քարտեզի մասին ոչ մի խոսք: Սա աշխատելու սխալ մեթոդ է, պարոնա՛յք։ Ավելին՝ սա ընդհանրապես աշխատել չէ: Առավել ևս, երբ պատրաստվում եք Սևանի սիգն ուղարկել զորամասեր՝ ուղիղ վտանգի տակ դնելով զինվորների առողջությունը։
Չնայած, երևի չարժեր կորոնավիրուսի դեմ պայքարը խայտառակ կերպով տապալած առողջապահության նախարարից ավելին ակնկալել։ Հիմա լրջորեն մտածում ենք՝ արդյո՞ք մեր հրապարակային հարցադրումները ճիշտ հասցեատիրոջն ենք ուղղում: Արդյո՞ք սրանք ունակ են ինչ-որ բան անել: Արդյո՞ք չենք գերագնահատում սրանց մտավոր ու կազմակերպչական կարողությունները:
Էլ չասած, որ շրջակա միջավայրի նախարար գրեթե երկու ամիս է, ինչ ուղղակի գոյություն չունի: Պատկերացնու՞մ եք՝ ստիպված ընդունում են, որ Սևանը բնապահպանական տեսանկյունից խայտառակ ծանր վիճակում է, ստիպված ընդունում են, որ Սևանում լողալը մարդու առողջությանը կարող է լրջորեն վնասել, բայց ոչ մի քայլ չեն անում, նույնիսկ շրջակա միջավայրի նախարար չեն նշանակում: Աղետի շեմին ենք կանգնած, ազգովի պետք է լրջանանք»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...