ՌԴ-ում կայացել է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը
Հուլիսի 25-ին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում՝ Ռուսաստանի հայերի միության Արմավիրի մասնաճյուղում տեղի է ունեցել հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում հայերի միության ֆեյսբուքյան էջից։
Հանդիպման մասնակիցները դատապարտել են Մոսկվայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և եկել են այն միասնական կարծիքին, որ ոչ մի դեպքում չի կարելի սադրանքների ենթարկվել, և անհրաժեշտ է համատեղ ջանքերով Արմավիրում խաղաղությունն ու ներդաշնակություն պահպանել։
Համայնքների ներկայացուցիչները պայմանավորվել են մշտական կապի մեջ լինել` ցանկացած տեսակի սադրանք բացառելու համար։
Հանդիպման ավարտին ադրբեջանական կողմը, շնորհակալություն է հայտնել հայ համայնքին հանդիպումը կազմակերպելու հնարավորության համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...