Հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին հասցրած վնասը կփոխհատուցի ռուսաստանաբնակ հայ միլիարդատերը, եթե ադրբեջանցիները ևս փոխհատուցեն հայերին
ՌԵՍՈ ապահովագրական խմբի համասեփականատեր, միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը դիմել է ադրբեջանական և հայկական սփյուռքի ներկայացուցիչներին՝ կոչ անելով նպաստել Մոսկվայում անկարգությունների դադարեցմանը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման ֆոնին: Նրա կոչը հրապարակվել է Սարկիսովների ընտանիքի և «Հայերի ասամբլեայի» անունից, հաղորդում է ՌԲԿ-ն:
Սարկիսովը, մասնավորապես, հայտարարության մեջ նշել է, որ ամաչում է նրանցից, ովքեր «Հայրենիքից հեռու նախաձեռնել են իրենց ազգայնամոլության բարբարոսական դրսևորումը՝ ծեծելով կամ սպանելով մարդկանց, պարզապես այն պատճառով, որ նրանք այլ ազգի են պատկանում»:
Նրա խոսքով, «անհրաժեշտ է կանգնեցնել նրանց, ովքեր Ռուսաստանի սահմաններից դուրս իրենց ազգակիցներին ծայրահեղականության են հրահրում»: Սարկիսովը հայտնել է, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել Մոսկվայում վանդալների կողմից ադրբեջանցիների սեփականության հասցված վնասը: Բիզնեսմենը վստահություն է հայտնել, որ իր հետ կհամաձայնեն նաև ադրբեջանցի ձեռնարկատերերը, ովքեր նույնպես կփոխհատուցեն անկարգությունների հետևանքով հայերի սեփականությանը հասցված վնասը:
«Դիմում եմ հայկական և ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչներին, երկու ազգությունների բիզնեսի ներկայացուցիչներին. դադարեցրեք, խելքի բերեք վանդալներին և ծայրահեղականներին: Բացատրեք նրանց, որ մեր ժողովուրդների ավանդույթներին հարիր չէ նման պարզաբանումներ անելը տան մեջ, որտեղ ձեզ ընդունել են, աշխատելու և ապրելու, ձեր երեխաների սովորելու հնարավորություն է տվել: Ես նկատի ունեմ Ռուսաստանը: Մի՛ խայտառակեք ձեր ժողովուրդներին, ձեր նախնիներին: Այն, ինչ կատարվում է այս վերջին օրերին, տան տերերի նկատմամբ անշնորհակալության և ոչ հարգալից վերաբերմունքի դրսևորման անթույլատրելու ձև է:
Մեր ընտանիքն իր վրա է վերցնում վնասների փոխհատուցումը, որոնք ադրբեջանցի բիզնեմենների սեփականությանը հասցվել է հայերի կողմից, ովքեր,իրենց հիմարության կամ մոլորության հետևանքով համարում են, որ իրական տղամարդը նա է, ով ավելի բարձր է գոռում կամ ապակի ջանդում»,- նշել է նա իր ուղերձում:
Սերգեյ Սարկիսովը «ՌԵՍՈ–Գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնադիրն է: Նա ներառված է ընկերության տնօրենների խորհրդում և հանդիսանում է Ապահովագրողների ռուսական միության նախագահության և վարչության անդամ: Նա Forbes-ի ռուս միլիարդատերերի վարկանիշում զբաղեցնում է 147-րդ տեղը՝ 700 մլն դոլար կապիտալով:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...