Դանակահարություն՝ Էրեբունիում. վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 21 և 29-ամյա երիտասարդներ
Կեսգիշերին մոտ դանակահարություն է տեղի ունեցել Երևանի Էրեբունի համայնքում։
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 23։45-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի վնասվածք, կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Վիրավոր երիտասարդներն ի վիճակի չեն եղել կատարվածի վերաբերյալ բացատրություն տալու, մանրամասներ հայտնելու։ Տեղի ունեցած դանակահարության հետքերով մեկնած ոստիկանները պարզել են վիրավորների ինքնությունը։
Նրանք Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ 29-ամյա Տիգրան Հունանյանն ու 21-ամյա Դավիթ Գրիգորյանն են։
Իրավապահները նաև պարզել են, որ երիտասարդները հիվանդանոց են տեղափոխվել Նոր Արեշ 34 փողոցից։ Արդեն դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, կոշիկներ, հողաթափ, որոնք, ամենայն հավանականությամբ, վիրավորներին են պատկանում։
Բժիշկներին հաջողվել է փրկել երկու երիտասարդների կյանքը։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...