Ավելի քան 100 ռուսաստանցի հայրենիք են վերադարձել
Երևան-Դոնի Ռոստով չվերթով ավելի քան 106 ռուսաստանցի Հայաստանից հայրենիք են վերադարձել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
Նշվում է, որ երբ դեսպանատունը տեղեկություն է ստացել, որ Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթ է կազմակերպվում ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար, օգտագործել է այդ հնարավորությունը ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու համար։ Անհրաժեշտ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների, նաև ՌԴ կառավարության կից Օպերատիվ շտաբի հետ։
Ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածում համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից 2822 մարդ է մեկնել:
Ռուսաստանցիներին տուն վերադարձնելուն ուղղված աշխատանքը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...