Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ Սևանա լճի տարածքում՝ քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից

Սևանա լճում՝ կղզու հարակից տարածքում, արտակարգ ծառայություն իրականացնող ոստիկանների ու տեղում գործունեություն ծավալողների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ։Tert.am-ի թղթակցին ականատեսները հայտնել են, ո�…

Սևանա լճում՝ կղզու հարակից տարածքում, արտակարգ ծառայություն իրականացնող ոստիկանների ու տեղում գործունեություն ծավալողների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ։

Tert.am-ի թղթակցին ականատեսները հայտնել են, որ ծեծկռտուքի պատճառը ոստիկանների օրինական պահանջը չկատարելն է. «Պահանջն էլ Սևանի ափին ու ավտոմեքենայի մեջ դիմակ չդնելն է, իբր դա ինչ պահանջն է,բաց տարածքում»։

Կռվին միջամտել են նաև կանայք։ Մոտ տասը րոպե տևած ծեծկռտուքի ընթացքում հարվածներ են հասցրել նաև ոստիկանության ծառայողներին, հայհոյել են նրանց, իսկ ծեծկռտուքից որոշ ժամանակ անց կռվի մասնակիցներից մեկը ոստիկանության ծառայողի հասցեին հայհոյանք է հնչեցրել և կանչել պարզաբանում տալու. «Կազյոլ», արի ստեղ»։

Մանրամասները՝ տեսանյութում։


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250