«Տվոյ դոմ» առևտրի կենտրոններից անհետացել են հայկական արտադրանքները. ՌԴ-ում ՀՀ դեսպան
«Տվոյ դոմ» առևտրի կենտրոնների ցանցից անհետացել են հայկական արտադրանքները: Այս մասին RBC-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Առավոտյան մեզ դիմեցին հայազգի խոշոր արտահանողներ, ովքեր հայտնեցին, որ հայկական արտադրության բոլոր ապրանքները հանվել են «Տվոյ դոմ» առևտրի կենտրոնների ամբողջ ցանցից, որը պատկանում է Արազ Աղալարովին և հարևան երկրի այլ անձանց»,- ասել է դեսպանը:
Դեսպանը նշել է, որ խոսքը գնում է պահածոյացված մթերքի, ինչպես նաև հանքային ջրի և ալկոհոլի մասին: «Միևնույն ժամանակ, բոլոր վաճառասեղանները լցրել են Ադրբեջանում արտադրված ապրանքներով: Սա արդեն սադրանք է՝ ուղղված Ռուսաստանի առևտրային կետերը «Մեծ Լեռնային Ղարաբաղի» վերածելուն, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով։ Մեր տրամադրության տակ կան հայկական ընկերությունների և դիլերների էլեկտրոնային նամակագրություններ առևտրի կենտրոնի մենեջերների հետ: Նրանք բացահայտ կերպով վկայակոչում են ղեկավարության ցուցումները, խոսում են Հայաստանում արտադրված ապրանքների ընդունման կասեցման մասին: Դա փաստ է: Ես դրա մասին տեղեկացրել եմ համապատասխան գերատեսչություններին »,- ասել է Տողանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդո...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...