ՏԵՍԱՆՅՈՒԹ. Lավ բան չեք անում. համացանցում քննարկում են հայերի կողմից ադրբեջանցիներին ծեծի ենթարկելու կադրերը
ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության նախկին ղեկավար Կնյազ Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի ուշ չէ՝ իշխանության ամենավերին մակարդակով պետք է կոչ արվի դրսի մեր հայրենակիցներին, որ դադարեցնեն «ադրբեջանցի տփելու» այդ ակցիաները, քանի որ ամեն ինչ արդեն վերահսկողությունից դուրս գալու ազդակներ է ցույց տալիս։
Օտար պետության տարածքում մարդ տփելու պրակտիկան մերը չէ, ոգևորությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ բոլոր առումներով։ Բողոքի ձայն բարձրացնելը, խաղաղ ցույց անելը կամ հրահրված բռնությանը պատասխանելն այլ բան ա, արդեն տեղի ունեցողը մեր շահերից չբխող լրիվ այլ բան»:
Այս թեմայով գրառում է կատարել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը. «Այո՛, կարելի է և պետք է ինքնապաշտպանվել: Այո՛, կարելի է և պետք է քո վրա զենքով եկողին հոր հարսնիք հիշեցնել: Բայց խնդրում եմ, պետք չի ադրբեջանցի խաղաղ ցուցարար ծեծել, դա պատիվ չի բերում:
Աշխարհի որևէ կետում ազգային հողի վրա խաղաղ մարդ ծեծելով մենք շատ թուլացնում ենք այն պնդումները, որ մենք վեհ ենք դրանից, որ իրենք են, որ խաղաղ բնակչության վրա են հարձակվում:
Դա Ադրբեջանն է, որ սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչության վրա է «դուխը» հերիքում: Դա ադրբեջանական զինվորներն են, որ Թալիշում ծերերի են գնդակահարում ու ականջ կտրում: Դա Ադրբեջանն է, որ հերոսացնում է կացինով քնած մարդուն սպանելը:
Մենք՝ որպես պետություն ու քաղաքացիներ, դրանից վեր ենք, մենք դրանից ուժեղ ենք, մենք հաղթող ենք»:
Ֆեյսբուքյան օգտատեր Մաքսիմ Սարգսյանն էլ գրել է. «Չէ տղեք լավ բան չեք անում։ Արյունլվա ընկած մարդու վրա 60 հոգով հարձակվելով չի հայրենասիրությունը տղեք։Դա ոչ մի տեղ չտանող ճանապաչհ ա ախպերներ ջան»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ համացանցում տեսանյութու էր տարածվում, որտեղ մի խումբ հայեր ծեծի են ենթարկում ադրբեջանցիների:

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի րոպեում տվել ջարդել ու փախել են. նոր մանրամասներ՝ Մոսկվայում «Армянский дом» խանութի վրա հարձակումից
«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերը կրակոցներ են հնչել հայերի ուղղությամբ. կան տուժածներ
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մոտակայքում գտնվող Շչերբինկա բնակավայրում գիշերը ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել հայե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում հայերի ուղղությամբ կրակոցն արձակվել է տրավմատիկ ատրճանակից, գիշերը. Դավիթ Տոնոյան
Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հայերի վրա իրականացվող հարձակումները շարունակվել են ողջ գիշեր: Այժմ Մոսկվայում հարաբերա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է երեկ Երևանում տեղի ունեցած ավտովթարի պատահարը
Ոստիկանությունը պարզել է երեկ՝ հուլիսի 21-ին, Երեւանի Պարույր Սեւակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում խոշոր ավտովթարի հետեւ...