Շիրակի մարզում 27-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը կանխվել է. վիճակը ծանր է
Այսօր առավոտյան ինքնասպանության փորձ է կանխվել Գյումրիում: Մուշ թաղամասի բնակիչ Դավիթ Տ.-ն փորձել է ինքնասպան լինել Ղարիբջանյան գյուղին հարակից դաշտերից մեկում ծառից կախվելու միջոցով:
Երիտասարդի գործողությանը միջամտել է դեպքի պահին ներկա գտնված կինը: Տուժածը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ: Ըստ Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանի՝ իրենց աշխատակիցները կանչը ստանալուն պես՝ 09:28-ին, մեկնել են դեպքի վայր և տուժածին տեսել արդեն պարանից իջեցված, գետնին պառկած վիճակում:
«Ձախ նախաբազկին կտրվածքներ են եղել, գիտակցություն չի ունեցել, ըստ երևույթի՝ սկզբում փորձել է այդ ճանապարհով ինքնասպան լինել, հետո է կախվել: Սրտի աշխատանքը պահպանված է եղել, արագ տեղափոխվել է բուզժննության»,- ասել է Մանուկյանը:
Կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում նշել է, որ երիտասարդի վիճակը գնահատվում է ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Ընդունել ենք ծանր վիճակով, անգիտակից, կոմատոզ վիճակում: Առկա են եղել ստրանգուլյացիոն ասֆիքսիա, նաև ձախ նախաբազկի միջին երրորդականի կտրված վերքեր»,- ասել է Խաչատրյանը:
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը ասել է, որ դեպքի հանգամանքները պարզվում են: Ներկա պահին քննություն է կատարվում։
Նշենք, որ Դավիթ Տ.-ն ազգությամբ հույն է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդո...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն
Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում...