Ռումբի մասին կեղծ ահազանգերը վերջին շրջանում շատացել են
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ ժամը 10:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Թարմացվող տեղեկատվություն. Auroranews-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ այս պահին ոստիկանությունը նշված վայրերում աշխատանքներ է իրականացնում: Նկատենք, որ վերջին շրջանում ռումբի առկայության մասին ահազանգերը բավական հաճախակիացել են, թեև դրանք բոլորը, ինչպես պարզվել է, կեղծ են եղել:
Ինչպես նախորդ շաբաթ, այս շաբաթ նույնպես մենք կապ ենք հաստատել ԱԱԾ-ի մամուլի բաժին հասկանալու համար, թե վերջին շրջանում այս ահազանգերի առնչությամբ ի՞նչ աշխատանքներ են կատարվել, կա՞ն արդյոք հնարավոր վարկածներ կամ կասկածյալներ:
Նախորդ շաբաթ մեր հարցերին ի պատասխան ԱԱԾ-ից հայտնել էին, որ աշխատանքներ են իրականացվում, սակայն այլ մանրամասներ չեն կարող հաղորդել: Այսօր ԱԱԾ-ից մեզ խնդրեցին պաշտոնական հարցում ուղարկել, որի պատասխանը ստանալուն պես կտեղեկացնենք նաև հանրությանը:
Հիշեցնենք, որ դեռ 2020 թվականի հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված, սրան հաջորդեց սույն թվականի հուլսի 6-ին Երևանի «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում և Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբի առկայության մասին ահազանգերը: Սույս թվականի հուլիսի 15-ին ռումբի մասին կեղծ ահազանգ եղավ նաև Երևանի Կապույտ մզկիթում: Իսկ արդեն հուլիսի 20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն ստացվեց, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն
Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդո...
ՀՐԱՏԱՊ. Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից
Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երևան՝ «Սու...