Շիրակի մարզում վթարից տուժած 6 երեխաներից ամենափոքրը 9 ամսական է. նրանցից 5-ը դուրս է գրվել հիվանդանոցից. NEWS. am
Շիրակի մարզում այսօր տեղի ունեցած ողբերգական վթարից վնասվածքներ է ստացել 6 երեխա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրու «Գյումրու Մոր ու մանկական ավստրիական» հիվանդանոցից:
«Մեզ մոտ են ընդունվել վնասվածքներ ստացած 6 երեխա, որից 5-ը դուրս են գրվել, միայն մի աղջնակ է մնացել 7-ամյա, որը տարբեր վնասվաքներ է ստացել, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք տարբեր տարիքի էին, ամենափոքրը 9 ամսական է եղել»,- հայտնեցին հիվանդնաոցից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ժամը 19:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի բնակիչ, 36-ամյա Կ. Հ.-ն, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 17 կմ հատվածում՝ Թորոս գյուղից դեպի Ղուկասավան տանող ճանապարհահատվածին, իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից 9-ամյա Յ. Հ.-ն տեղում մահացել է, իսկ 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրու Մոր ու մանկական ավստրիական» հիվանդանոց։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն
Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդո...
«Պարի լույս» ադրբեջանական օդային միջոցներին. ՊԲ-ն խոցել է հակառակորդի ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք
Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևե...