ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մեզ հետ ուժի լեզվով խոսելու հարցում ժամանակն իր դասերն է թողել. Ացախի նախագահ
Մեզ հետ ուժի լեզվով խոսելու հարցում ժամանակն իր դասերն է թողել. եթե այդ դասերը Իլհամ Ալիևի քաղաքական և ռազմական իշխանության պատասխանատուների համար ուսանելի չեն եղել, ուրեմն հենց նրանք են կրելու իրենց հնարավոր անխոհեմ հրամանների արդյունքում տարածաշրջանում առաջացած հումանիտար աղետի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա մասնավորապես գրել է. «Անցած գիշերն անց եմ կացրել մեր դիրքապահ տղաների հետ: Տեղակայված դիրքի բարձրությունից (3724 մ) տեսանելի են հակառակորդի ոչ միայն մեծածավալ ռազմական ենթակառուցվածքներն ու զորքերի շարժը, այլև շուրջ կես միլիոն բնակչության առօրյան: Դա մեկ կետից միայն. և այս պարագայում պաշտոնական Բաքուն արցախա-ադրբեջանական հակամարտության ռազմական լուծո՞ւմ է ուզում...
Պաշտպանության բանակի շտաբի պետի հետ տեղում քննարկել եմ հակառակորդի հավանական արկածախնդրության դեպքում մեր քայլերի հաջորդականությունը, ինչն Ադրբեջանին անդառնալի կորուստներ կհասցնի: Մեզ հետ ուժի լեզվով խոսելու հարցում ժամանակն իր դասերն է թողել. եթե այդ դասերը Իլհամ Ալիևի քաղաքական և ռազմական իշխանության պատասխանատուների համար ուսանելի չեն եղել, ուրեմն հենց նրանք են կրելու իրենց հնարավոր անխոհեմ հրամանների արդյունքում տարածաշրջանում առաջացած հումանիտար աղետի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը: Ոչինչ չի փրկելու արկածախնդիրներին...
Հ.Գ.
Մեր հերոս տղաներն ամուր կանգնած են Հայրենիքի պաշտպանության դիրքերում, իսկ ողջ ազգը՝ նրանց թիկունքին»,- գրել է նա:




Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն
Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում...
ՀՐԱՏԱՊ. Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից
Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երևան՝ «Սու...
«Պարի լույս» ադրբեջանական օդային միջոցներին. ՊԲ-ն խոցել է հակառակորդի ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք
Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևե...