Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. ավտոմեքենան բախվել և փլուզել է բնակելի տան քարե պարիսպն ու կողաշրջվել
Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ժամը 08:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 39-ամյա Ա. Չ.-ն իր վարած Mitsubishi Pajero ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի 27-րդ փողոցի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան քարե պարսպին, փլուզել այն և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն
Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդո...
«Պարի լույս» ադրբեջանական օդային միջոցներին. ՊԲ-ն խոցել է հակառակորդի ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք
Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևե...