ՇՎՏՄ-ն Երևանի Արաբկիր վարչական շրջանում խախտումներ է արձանագրել
Այսօր՝ հուլիսի 18-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Շինանյութի առևտրի մի քանի կետերում դիտարկվել են խախտումներ: Մասնավորապես բացակայել են ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը ՀՀ ողջ տարածքում շարունակում է մշտադիտարկման աշխատանքները:
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Նմանատիպ հոդվածներ
«Պարի լույս» ադրբեջանական օդային միջոցներին. ՊԲ-ն խոցել է հակառակորդի ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք
Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևե...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն
Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում...
ՀՐԱՏԱՊ. Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից
Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երևան՝ «Սու...
Այսօր ԱԹՍ-ից խոցված քաղաքացիական մեքենաներից մեկն է. զոհեր չկան
Այսօր ԱԹՍ-ից խոցված քաղաքացիական մեքենաներից մեկն է։ Բարեբախտաբար զոհեր չկան։ Այս մասին հայտնում է հայկական միասնական տե...