Խոշոր ավտովթար՝ Տավուշում. մեքենան գլխիվայր շրջվել է, ուղևորը՝ տեղափոխվել Իջևանի բժշկական կենտրոն
Այսօր`հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 14։30-ի սահմաններում 77-ամյա Վարդան Ս․-ն Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 30 կմ հատվածում` Կիրանց գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով ուղևորը՝ 77-ամյա Դոնարա Խ․-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն։ Նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Դեպի վայր ժամանած փրակարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքն ու ետ պտտել մեքենան:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից
Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երևան՝ «Սու...
«Պարի լույս» ադրբեջանական օդային միջոցներին. ՊԲ-ն խոցել է հակառակորդի ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք
Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևե...
ՀՐԱՏԱՊ. Այս պահին մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք։ Այս մասին իր...
ՀՐԱՏԱՊ.Անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարված...