«Ժողովուրդ». Ովքեր են հարցաքննվել 42 մլն դոլարի «անպետք» զենքի գործով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում. հարցաքննվել են բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ինչպես հայտնի է, մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ: Եվ, ահա, Ազգային անվտանգության ծառայության կողմից սույն քրեական գործով կալանավորվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, որին հուլիսի 9-ին դատարանը հանցակազմի բացակայության հիմքով դատարանի դահլիճից ազատ էր արձակել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս քրեական գործով հարցաքննվել են նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղեկալներ Տիրան Խաչատրյանն եւ Ստեփան Գալստյանը:
Իսկ թե ինչ են ասել նրանք իրավապահներին, մեզ չհաջողվեց պարզել, սակայն նշենք, որ ԱԱԾ-ում տարբեր պաշտոնյաներ ցուցմունքներ են տվել եւ հայտնել, որ ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցները կատարելագործելու անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի կարողանան թիրախավորել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Այս պահին մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք։ Այս մասին իր...
ՀՐԱՏԱՊ. Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից
Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երևան՝ «Սու...
ՀՐԱՏԱՊ.Անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարված...
Այսօր ԱԹՍ-ից խոցված քաղաքացիական մեքենաներից մեկն է. զոհեր չկան
Այսօր ԱԹՍ-ից խոցված քաղաքացիական մեքենաներից մեկն է։ Բարեբախտաբար զոհեր չկան։ Այս մասին հայտնում է հայկական միասնական տե...