Պատահարներ

Խոշոր վթար Կոտայքի մարզում. կա 3 զոհ, 1 վիրավոր

Խոշոր վթար Կոտայքի մարզում. կա 3 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Mercedes Viano մակնիշի…

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Mercedes Viano մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, ճանապարհին վիրավորներից 2-ը ևս մահացել են։

 

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումը. հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը

Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկակ...

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250