Ինչ վիճակում է Չինարում վնասվածք ստացած քաղաքացին. Առողջապահության նախարարությունից մանրամասնում են
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում:
«‼️Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը` հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Այս պահին մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք։ Այս մասին իր...
ՀՐԱՏԱՊ. Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից
Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երևան՝ «Սու...
ՀՐԱՏԱՊ.Անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարված...
Հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումը. հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը
Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկակ...