Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու վերաբերյալ տեղեկությունները ստուգվում են. ԱԱԾ
Հայաստանի քաղաքացի Նարեկ Սարդարյանի վերաբերյալ տեղեկությունները ստուգման փուլում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արթուր Գեւորգյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները լուր էին տարածել Նախիջեւանի սահմանին ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստանի քաղաքացի 30-ամյա Նարեկ Սարդարյանին ձերբակալելու մասին:
Նշենք, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանն անասնահոտն արածեցնում էր սահմանամերձ տարածքում: Համացանցում հրապարակված կադրերում Սարդարյանն ասում է, որ սահմանն իբր հատել է եւ Ադրբեջանում քաղաքական ապաստան հայցել: Տղամարդու ազգականներն այս վարկածին չեն հավատում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Այս պահին մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք։ Այս մասին իր...
ՀՐԱՏԱՊ.Անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարված...
Հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումը. հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը
Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկակ...
Այսօր ԱԹՍ-ից խոցված քաղաքացիական մեքենաներից մեկն է. զոհեր չկան
Այսօր ԱԹՍ-ից խոցված քաղաքացիական մեքենաներից մեկն է։ Բարեբախտաբար զոհեր չկան։ Այս մասին հայտնում է հայկական միասնական տե...