Ադրբեջանական դիվերսիոն փորձին մասնակցել է 100 մարդ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց որ այս գիշեր ժամը 3.40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատներն, ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի «անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով:
«Դիրքը գտնվում է Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ եւ հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները:
Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը եւ անցնելով շրջանաձեւ պաշտպանության, կանխխել են դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը ետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր եւ վիրավորները, կորցնելով տեխնիկա:
Այնուհետեւ Ադրբեջանի ստորաբաժանումները ժամը 5.20-ից սկսել են հրետակոծել Այգեպար եւ Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ եւ Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «անվախ» դիրքի հարեւան դիրքերի ուղղությամբ, սակայն ՀՀ զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել եւ իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ:
Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմի զոհեր եւ վիրավորները չկան ոչ զինվորականների, ոչ քաղաքացիական բնակչության շրջանում»,-ասաց նա:
Վարչապետը նաեւ ավելացրեց, որ վերջին օրերին, սկսած կիրակի օրվանից ադրբեջանական կողմը հրետակոծել է Այգեպար, Չինարի, Մովսես, Ներքին Մարկիր Աղբյուր գյուղերը, որի հետեւանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ. «Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերին հասցրած վնասները եւ տալ գնահատական»,-ընդգծեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Այս պահին մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք։ Այս մասին իր...
ՀՐԱՏԱՊ.Անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարված...
Հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումը. հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը
Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկակ...
Այսօր ԱԹՍ-ից խոցված քաղաքացիական մեքենաներից մեկն է. զոհեր չկան
Այսօր ԱԹՍ-ից խոցված քաղաքացիական մեքենաներից մեկն է։ Բարեբախտաբար զոհեր չկան։ Այս մասին հայտնում է հայկական միասնական տե...