ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գողացել են Երևանի աղբամանները, տեղափոխել Մուսալեռ և մասնատել
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում օրերս տեղեկություններ ստացան, որ մայրաքաղաքում եւ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում բնակվող երեք տղամարդ Երեւանի տարբեր վարչական շրջաններից գողացել են Երեւանի քաղաքապետարանին պատկանող պլաստմասսե աղբամաններ, որոնցից յուրաքանչյուրն արժե մի քանի հարյուր հազար դրամ։
Մալաթիայի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողացված աղբամանները տարվել են Մուսալեռ գյուղի սկզբնամասում գտնվող մի արտադրամաս։ Այնտեղ գողոնը մասնատվել է՝ հումքի վերածելու եւ վաճառելու նպատակով։ Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո Մալաթիայի ոստիկանները կասկածվողներին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։ Տղամարդիկ խոստովանել են կատարածը։ Մասնատված աղբամանները հայտնաբերվել են։ Պատճառված վնասի չափն ու դեպքերի հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ ՊՆ-ից. ՀՀ ԶՈՒ ոչնչացնում Է սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։ ՀՀ պաշտպանու...
Ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում «Տոյոտա»-ի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողներին, դիմել է փախուստի
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում, ՃՈ Սևանի անշարժ պահակետում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները ՈՒԱԶ-ով հատում հայ-ադրբեջանական սահմանը
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե հուլիսի 12-ին ադրբեջանցիները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով ինչպես...