Իրանը կսկսի կորոնավիրուսի դեմ «Ռեմդեսիվիր» պատրաստուկի արտադրությունը
Իրանի ընկերությունները հաջորդ շաբաթ կսկսեն «Ռեմդեսիվիր» պատրաստուկի արտադրությունը, որը պետք է օգնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործում: Հուլիսի 15-ին այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սայիդ Նամաքին:
«Այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի համար արդյունավետ և ստուգված պատրաստուկ չկա, սակայն Եվրոպայում և Ամերիկայում հիվանդներին «Ռեմդեսիվիր» են նշանակում»,- մեջբերում է նրա խոսքերը IRNA գործակալությունը: – Այժմ երկրում այն բավականաչափ քանակությամբ կա, իսկ հաջորդ շաբաթվանից մենք կսկսենք դրա արտադրությունը»:
Նախարարի խոսքերով՝ Իրանում նոր սահմանափակումներ են հայտարարվել, և, եթե դա արդյունք չտա, ապա դրանք կընդլայնվեն: Հուլիսի 15-ին ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Կորոնավիրուսի հետ կապված իրադրության սրման ֆոնին Իրանի իշխանությունները հուլիսի 5-ից սահմանել են դիմակների պարտադիր կրում հասարակական վայրերում, Թեհրանում մեկ շաբաթով դադարեցված է լողավազանների և մարզական ակումբների աշխատանքը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Իրանում վարակվածների թիվը մեկ օրում առավելակետին է հասել մարտի 30-ին, իսկ այնուհետև սկսել է նվազել և կրճատվել է մինչև նվազագույնը (802): Այս մասին տեղեկացնում է Արմենպրեսը:
Մայիսի 3-ից հետո այդ ցուցանիշը վերստին սկսել է աճել, իսկ հունիսի 4-ին հասել է ամենաբարձր մեծությանը (3 574): Մեկ օրում մահացածների առավելագույն թիվը (221) հանրապետությունում գրանցվել է հուլիսի 9-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Այս պահին մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք։ Այս մասին իր...
ՀՐԱՏԱՊ.Անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարված...
Հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումը. հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը
Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկակ...
Մահացել է 4 օր առաջ վրաերթի ենթարկված 55-ամյա քաղաքացին
Հուլիսի 11-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղա...