Գյումրիում հորդառատ անձրևից տուժած 3 ընտանիքների սոցբնակարաններ կհատկացվեն
Գյումրու համայնքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 15-ին, արտահերթ նիստ էր գումարել, որի հիմքում բաշխման ենթակա սոցիալական 6 բնակարանները հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով բնակության համար ոչ պիտանի դարձած, շարքից դուրս տնակների բնակիչներին հատկացնելու հարցն էր:
Նիստի սկզբում Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը խոսեց հորդառատ անձրևի պատճառած վնասների, համայնքապետարանի կողմից իրականացված աշխատանքների և մի շարք այլ հարցերի մասին: Հայտնում են Գյումրու քաղաքապետարանից:
Գյումրիում արտակարգ դեպքերի պատճառով հասցված վնասների չափի գնահատման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը նախապես ուսումնասիրություններ էր կատարել 104 տնակային ավանում և առանձնացրել 9 ընտանիք: Վերը նշված ընտանքիներից միայն 3-ն են այս պահին տվել իրենց համաձայնությունը՝ ստանալու սոցիալական բնակարան: 3 ընտանիքներին բնակարան տրամադրելու համաձայնություն տվեց նաև սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Այս պահին մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք։ Այս մասին իր...
ՀՐԱՏԱՊ.Անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարված...
Հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումը. հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը
Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկակ...
Մահացել է 4 օր առաջ վրաերթի ենթարկված 55-ամյա քաղաքացին
Հուլիսի 11-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղա...