Ադրբեջանը իր սպառազինությունում եղած ողջ զինանոցը գրեթե կիրառել է. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնում է
Ադրբեջանի Զինված ուժերը, այդ թվում սահմանապահ ծառայությունը իրենց սպառազինությունում եղած ողջ զինանոցը գրեթե կիրառել է, բացառությամբ մի քանի միջոցների: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Դրանք են մասնավորապես, բոլոր տրամաչափի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր, տանկեր, հրետանային միջոցներ, ընդհուպ մինչեւ 122 մմ եւ չի բացառվում՝ ավելի մեծ տրամաչափի: Հարվածային դրոններից եթե չեմ սխալվում առաջին անգամ ենք տեսնում իսրայելական «Սքայ Սթրայքեր» տեսակը:Հավանաբար, սա նոր համալրված տեսակ է:
Մեր հակաօդային պաշտպանությունը մոտավոր 10 ԱԹՍ է խոցել»,- նշեց Հովհաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Այս պահին մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք։ Այս մասին իր...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի արձակած կրակից ևս երկու զոհ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել...
ՀՐԱՏԱՊ.Հակառակորդի արձակած կրակից ունենք երկու զոհ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս...
Հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումը. հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը
Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկակ...