Շատ կարևոր բարձունքի նկատմամբ վերահսկողություն է հաստատվել. նախկին հրամանատար
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելի է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիգոր Գրիգորյանն, ով նախկինում մի քանի տարի ՀՀ ԶՈւ կազմում ծառայել է սահմանի Տավուշի հատվածում:
«Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիվ գործողությունները ցույց են տալիս, որ հավանական է՝ իրավիճակն ավելի լարվի: Ես նման հնարավորությունը չեմ բացառում», - ասել է նա:
Անդրադառնալով վերջին օրերի ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի դիրքային բարելավմանը՝ Գրիգոր Գրիգորյանը նկատեց՝ սա շատ կարևոր գործոն է:
«Այսպիսով մենք կարողանում ենք խորքային՝ մինչև 15-20 կմ տեսանելիություն ապահովել և հակառակորդի թիրախները խոցել: Սա շատ կարևոր է», - նշել է զինվորականն՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե սոցցանցերում տարածված Ղարադաշ, այլ մեկ ուրիշ՝ շատ ավելի կարևոր բարձունքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին է:
Գրիգոր Գրիգորյանն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ հայ-ադրբեջանական սահմանին նախահարձակ գործողություններ ծավալելով՝ ադրբեջանական իշխանությունը փորձում է սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել երկրում առկա բազմաթիվ խնդիրներից:
«Ադրբեջանը պատերազմ է հրահրում, որպեսզի ինչ-որ բաներ կոծկի», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ. համայքնում խուճապ չկա
Հակառակորդն այս պահին կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ։ Այդ մասին լուրը «Փաստինֆո»-ին հաստատե...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի արձակած կրակից ևս երկու զոհ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել...
ՀՐԱՏԱՊ.Հակառակորդի արձակած կրակից ունենք երկու զոհ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս...
Մահացել է 4 օր առաջ վրաերթի ենթարկված 55-ամյա քաղաքացին
Հուլիսի 11-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղա...