Ադրբեջանի հատուկ ծառայությունը 2016-ին զոհված հայ զինվորների նկարներ է տարածում
Ինչպես արդեն նշել է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»՝ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության ֆոնին հակառակորդի կողմից փորձ է արվում սոցիալական ցանցերում կեղծ տեղեկություններ տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերում առկա են մարդկային զոհեր։
«Տարածած սուտն արժանահավատ դարձնելու նպատակով՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները սկսել են հայերեն և ռուսերեն գրառումներին կցել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված հայ զինծառայողների լուսանկարներ, ինչպես նաև դիրքերում արված հին տեսանյութեր՝ դրանք ներկայացնելով իբրև թարմ նյութեր՝ արված Տավուշի մարզում։
Այսկերպ ադրբեջանցի կեղծարարները փորձում են հայ օգտատերերի մեջ խուճապ առաջացնել, իսկ իրենց ներքին լսարանին համոզել, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն թաքցնում է իրական կորուստները։
Հարգելի՛ քաղաքացիներ, մի՛ տարածեք նմանօրինակ գրառումներ, այդպիսով դուք նպաստում եք ադրբեջանական քարոզչության տարածմանը։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, իսկ կասկածելի և ոչ արժանահավատ տեղեկատվությունները կարող եք փոխանցել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին», մենք կստուգենք լուրի իսկությունն ու կհայտնենք ձեզ դրա մասին»,-նշվում է Տեղեկատվության ստուգման կենտրոնի հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արկեր են արձակվել Չինարի ուղղությամբ. մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում. ՊՆ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են ա...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ. համայքնում խուճապ չկա
Հակառակորդն այս պահին կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ։ Այդ մասին լուրը «Փաստինֆո»-ին հաստատե...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի արձակած կրակից ևս երկու զոհ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել...
ՀՐԱՏԱՊ.Հակառակորդի արձակած կրակից ունենք երկու զոհ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս...