Իջեւան-Դիլիջան ճանապարհին բախվել են 4 մեքենաներ. վիրավորներից մեկը 3 տարեկան է
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 12-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջեւան-Դիլիջան հատվածի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջեւան-Դիլիջան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» (վարորդ` Համբարձում Մ․), «Volkswagen Vento», «Toyota Camry» եւ «Mercedes-Benz E-Class» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները (Նունե Ա․, ծնված 1990 թ․ եւ Դավիթ Մ․, ծնված 2017 թ․) հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արկեր են արձակվել Չինարի ուղղությամբ. մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում. ՊՆ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են ա...
Ադրբեջանական կողմը 2 անգամ փորձել է Հայաստանի հետ սահմանային դիրքը գրավել, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվել. ՀՀ ՊՆ
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ա...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից
«Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից»: Այս մասին Ֆ...
Փաստորեն Ադրբեջանը 2 զոհ և 5 վիրավոր ունի. Արծրուն Հովհաննիսյան
Ֆեյսբուքյան իր էջում Արծրուն Հովհաննիսյանը գրել է. «Փաստորեն Ադրբեջանը 2 զոհ և 5 վիրավոր ունի»:Նշենք, որ հակառակորդի կող...