Տիչինայի փողոցի ավտոտնակներից մեկից 2 միլիոն դրամից ավելի գործիքների գողություն էր կատարվել
Մայիսի 25-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը բացել են Տիչինայի փողոցի իր ավտոտնակի դռան փականը ու գողացել աշխատանքային գործիքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները դեպքի վայրում իրականացրին անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Ոստիկանները արձանագրեցին, որ, ըստ նախնական հաշվարկի, տուժողին պատճառվել էր 2 միլիոն դրամից ավելի վնաս։
Մայիսի 29-ին ոստիկանները, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Երևանի 51-ամյա մի բնակչի։
Ոստիկանները կասկածներ ունեին, որ 51-ամյա տղամարդը մենակ չէր գործել։ Շարունակելով հանցագործության բացահայտման աշխատանքները՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հուլիսի 6-ին բերման ենթարկեցին Երևանի երեք բնակչի։
Նրանք խոստովանել են, որ մայիսի 29-ին բերման ենթարկված 51-ամյա տղամարդու հետ մայիսի լույս 25-ի գիշերը ավտոտնակից գողություն են արել։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմը 2 անգամ փորձել է Հայաստանի հետ սահմանային դիրքը գրավել, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվել. ՀՀ ՊՆ
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ա...
Փաստորեն Ադրբեջանը 2 զոհ և 5 վիրավոր ունի. Արծրուն Հովհաննիսյան
Ֆեյսբուքյան իր էջում Արծրուն Հովհաննիսյանը գրել է. «Փաստորեն Ադրբեջանը 2 զոհ և 5 վիրավոր ունի»:Նշենք, որ հակառակորդի կող...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 577 դեպք է հաստատվել. մահացել է 9 մարդ
Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 577 նոր դեպք, վարակվածների թիվը հասել է 31 9...
ՀՐԱՏԱՊ. Արկեր են արձակվել Չինարի ուղղությամբ. մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում. ՊՆ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են ա...