Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով հինգ հոգի հոսպիտալացվել է
Հուլիսի 9-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին, տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով միմյանց են բախվել «Վոլկսվագեն գոլֆ» և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները։
Նախնական տվյալներով պատահարի պատճառը «Վոլկսվագեն գոլֆ» ավտոմեքենան է եղել, որ վազանց կատարելու նպատակով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:
Երկու մեքենայի վարորդներն ու 3 ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համապատասխան բուժհաստատություններ։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը հորդորում ու պահանջում է, հետևել ճանապարհային երթևեկության կանոններին, զգոն լինել, որովհետև ցանկացած անուշադրություն կարող է հանգեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի՝մասնավորապես հաշվի առնելով հանրապետությունում մեկնարկած զորակոչով պայմանավորված ավտոմեքենաների շարժի ակտիվությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ-ի անդրադարձը
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։...
Ադրբեջանական կողմը 2 անգամ փորձել է Հայաստանի հետ սահմանային դիրքը գրավել, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվել. ՀՀ ՊՆ
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ա...
Փաստորեն Ադրբեջանը 2 զոհ և 5 վիրավոր ունի. Արծրուն Հովհաննիսյան
Ֆեյսբուքյան իր էջում Արծրուն Հովհաննիսյանը գրել է. «Փաստորեն Ադրբեջանը 2 զոհ և 5 վիրավոր ունի»:Նշենք, որ հակառակորդի կող...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 577 դեպք է հաստատվել. մահացել է 9 մարդ
Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 577 նոր դեպք, վարակվածների թիվը հասել է 31 9...