Երեւան-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes E»-ն ու «Honda Fit»-ը. 29-ամյա վարորդը տեղում մահացել է
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 8-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Ավետիք Մ․, ծնված 1980 թ.) եւ «Honda Fit» (վարորդ՝ Հայկ Մ․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Հայկ Մ․-ն տեղում մահացել է, իսկ Ավետիք Մ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ-ի անդրադարձը
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...
Ադրբեջանական կողմը 2 անգամ փորձել է Հայաստանի հետ սահմանային դիրքը գրավել, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվել. ՀՀ ՊՆ
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ա...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից
«Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից»: Այս մասին Ֆ...