750 000 դոլար գրավի դիմաց ազատ են արձակել Ֆլոյդի սպանության գործով մեղադրյալներից ևս մեկին
Աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանության համար կասկածվող չորս նախկին ոստիկաններից մեկին գրավի դիմաց ազատ են արձակե:
Ինչպես հաղորդում է bbc.com-ը, Տու Տաոն մեղադրվում է հանցակցության և սպանության հրահրման համար: Գրավի գումարը կազմում է 750 հազար դոլար։
Նշենք, որ Դերեկ Չաուվինը, որն անմիջականորեն խեղդամահ է արել զոհին, մնում է կալանքի տակ:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում՝ մայիսի 25-ին: Դրանից հետո ամբողջ երկրով մեկ օրեր շարունակ չէին դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում էին խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:
Նշենք, որ ավելի վաղ գրավի դիմաց ազատ էին արձակվել նաև Ֆլոյդի սպանության գործով մյուս երկու մեղադրյալները։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ-ի անդրադարձը
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։...
Ադրբեջանական կողմը 2 անգամ փորձել է Հայաստանի հետ սահմանային դիրքը գրավել, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվել. ՀՀ ՊՆ
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ա...