Մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Արշավիր Ղ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ–Շորժա–Վարդենիս ավտոճանապարհի 53.6-րդ կմ հատվածում բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 25-ամյա Աշոտ Գ.-ի վարած Toyota Alphard մակնիշի ավտոմեքենային, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Սևանա լիճը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արշավիր Ղ.-ն տեղում մահացել է:
Նրա դին դուրս են բերել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարները:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ-ի անդրադարձը
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 577 դեպք է հաստատվել. մահացել է 9 մարդ
Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 577 նոր դեպք, վարակվածների թիվը հասել է 31 9...