Պայթյուն թուրքական զենքի գործարանում. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքական զենքի գործարանում պայթուն է որոտացել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այսօր, թուրքական ժամանակով ժամը 11։15-ի սահմաններում, Սաքարյա նահանգի Հենդեք շրջանում տեղակայված, ըստ թուրքական աղբյուրների՝ հրավառության նյութերի գործարանում պայթուն է որոտացել։ Զոհվել է առնվազն 10 մարդ, կա հարյուրից ավելի վիրավոր։
Որքան էլ թուրքական կողմը փորձում է գործարանը ներկայացնել որպես հրավառության նյութեր արտադրող գործարան, իրենց գործունեությունը մատնում է, որ այն զենքի գործարան է։
Էրդողանի հրահանգով դեպքի վայր են ժամանել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, ընտանիքի, աշխատանքի և սոցիալական ծառայության նախարար Զեհրա Զյումրյութ Սալջուկը։
Գործարանին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչները պատմում են, որ իրենց թվացել է, թե երկրաշարժ է, սակայն հետո են հասկացել, որ գործարանում պայթուններ է տեղի ունենում»։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ-ի անդրադարձը
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...