Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանատան մոտ 40-ամյա էլեկտրոմոնտաժողը հոսանքահարվել և մահացել է
Հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 40-ամյա Ասքանազ Ղ.-ն էր։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Կարմիր բլուր» գերեզմանատան հարևանությամբ էլեկտրական սյան վրա աշխատանքներ կատարելիս վերջինս հոսանքահարվել և տեղում մահացել է։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքոիմ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչ Մարգարյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ աղբյուրի՝ մահացածն աշխատում էր «Ապարան ԷՑՇ» ՍՊԸ-ում՝ որպես էլեկտրոմոնտաժող։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ-ի անդրադարձը
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։...