ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բունդեսթագի շենքը փորձել են հրդեհել
Բեռլինում անհայտ անձինք գիշերը փորձել են հրդեհել Բունդեսթագի շենքը: Բեռլինյան ոստիկանությունը օպերատիվ կերպով ժամանել է դեպքի վայր, սակայն հանցագործները հասցրել էին թաքնվել: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք տեսահսկման համակարգը ֆիքսել է նրանց, թե ոչ: Դաշնային ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով գերմանական աղբյուրին:
[0367e11a89d2bfc026252b43f2f84413.jpg]
Ինչպես հաղորդվում է, փորձ է ձեռնարկվել հրդեհելու Ռեյխստագի շենքը: Անհայտ անձինք դյուրավառ հեղուկ են լցրել շենքի արևելյան կողմում պատուհանի փոխարեն տեղադրված փայտաթեփից տախտակի վրա և այրել են այն:
[96d7cb9330eb1c34d15631f98115daa8.jpg]
Հրդեհի մարման աշխատանքները հաջողվել է ավարտել կես ժամվա ընթաքում: Քանի որ շենքը գտնվում է հատուկ հսկողության տակ, 50 հրշեջ է կանչվել դեպքի վայր:
[30ec93ac0346b3b91f0f64150628b475.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանին բռունցքներով հարվածներ հասցրած և մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է
Հունիսի 29-ին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները Մելիք Ադամյան և Նալբանդյան փողոցների խաչմեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակումներ են դիտվել
Տեղեկություններ են ստացվել, որ այսօր մայրաքաղաքի վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարշավան հեղեղվել է տեղատարափ անձրևներից
Լեհաստանի մայրաքաղաքում տեղատարափ անձրևները հեղեղել են բազմաթիվ տներ, հիվանդանոցներ, երկաթուղու և մետրոյի կայարաններ, փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է 34-այմա տղամարդը գողություն կատարում մեքենայից
Հունիսի 22-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում Շիրակի փողոցի մի բնակիչ հաղորդ...